Իցխակ Ահարոնովիչ
Իցխակ Ահարոնովիչ | |
Կուսակցություն՝ | Մեր տունը Իսրայելն է |
---|---|
Կրթություն՝ | Հայֆայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 22, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ[1] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Իցխակ Ահարոնովիչ (եբրայերեն՝ יצחק אהרונוביץ, օգոստոսի 22, 1950[1], Երուսաղեմ[1]), հրեա քաղաքական գործիչ, Քնեսեթի 17-րդ, 18-րդ և 19-րդ գումարման պատգամավոր «Իսրայել, մեր տուն» կուսակցությունից։ Նաև զբաղեցրել է Իսրայելի Տուրիզմի նախարարի (2007-2008) և Իսրայելի ներքին անվտանգության նախարարի (2009-2015) պաշտոնները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իցխակ Ահարոնովիչը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 22-ին Երուսաղեմում, Հերցլ և Հոլդ Ահարոնովիչների ընտանիքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Դիշոն բնակավայր (Գալիլեա), որտեղ նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը։ Սովորել է Հայֆայի համալսարանի պատմության ֆակուլտետում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։
Կարիերան անվտանգության ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իցխակ Ահարոնովիչը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի օդադեսանտային ուժերում։ Նա ծառայելով հասել է փոխգնդապետի պաշտոնի, այնուհետև մի քանի տարի աշխատել է Իսրայելի ոստիկանությունում։ 1993–1995 թվականներին հրամանատար է եղել սահմանային պահպանության գոտիներում, երկու տարի ներկայացրել է Իսրայելական ոստիկանությունն ԱՄՆ–ում, Հորդանան գետի արևմտյան ափում, այնուհետև` Հարավային շրջանում ծառայել է որպես ոստիկանության հրամանատար։ 2002–2004 թվականներին Ահարոնովիչը եղել է Ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ։
Հասարակական գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2004 թվականներին Իցխակ Ահարոնովիչը եղել է «Դան» հասարակական տրանսպորտային կազմակերպության գլխավոր տնօրեն։
2006 թվականին Քնեսեթի 17-րդ գումարման ընտրություններին «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության կողմից առաջադրվել է և ընտրվել է որպես պատգամավոր։
Քնեսեթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17
2006 թվականի ապրիլի 17–ից մինչև 2009 թվականի փետրվարի 24-ը
- Քնեսեթ 18
2009 թվականի փետրվարի 24
Քնեսեթի նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17
- Քնեսեթի փոխնախագահ
Պաշտոններ հանձնաժողովներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17
- Արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի անդամ
- Ներքին գործերի և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի անդամ
- Թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ
- Ֆինանսական հանձնաժողովի անդամ
Այլ պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17
- Հանրային լոբբիի անդամ
- Երուսաղեմի լոբբիի անդամ
- Դրուզների և չերքեզների լոբբիի անդամ
Ֆրակցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17 «Մեր տուն` Իսրայել»
- Քնեսեթ 18 «Մեր տուն` Իսրայել»
Գործունեություն կառավարությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնեսեթ 17, 2007 թվականի մարտի 21-ից մինչև 2008 թվականի հունվարի 18
- Տուրիզմի նախարար
- Քնեսեթ 18, 2009 թվականի փետրվարի 24-ից
- Ներքին անվտանգության նախարար
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Ապրում է Էվեն Իեգուդա քաղաքում։